Հուլիսի 27-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, Թումանյանի Սայաթ-Նովայի փողոցի սկզբնամասից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Արտաշես Ի.-ին, որի տաբատի գրպանում հայտնաբերվել է 3,1 գ կանեփանման չոր զանգված:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հայտարարել է, որ հայտնաբերվածն ինքը քաղել եւ չորացրել է հուլիսի 25-ին, ծխելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: