NEWS.am-ի տեղեկություններով Արցախի փողոցի շենքերից մեկի մուտքում հուլիսի 28-ին անհայտ անձը հափշտակել է մի կնոջ ձեռքի պայուսակը:Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, դրամապանակներ: Պատճառվել է մոտավորապես 100 դոլարի վնաս:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը: Ինչպես նաեւ տեղեկացրեցին, որ ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու համար:


























