Օգոստոսի 1-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները  Նոր Նորքի մի ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել 24-ամյա, նախկինում դատված Արարատ Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա հուլիսին տներից մեկից բջջային 2 հեռախոս է գողացել:

Կատարվում է նախաքննություն: