Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն այսօր գլխավոր դատախազության շենքի առջեւ անցկացրել են ամենաշաբաթյա բողոքի գործողությունը` քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով (ֆոտոռեպորտաժ):

Ակցիայի մասնակիցներից Զարուհի Հովհաննիսյանը կարդացել է իրենց պահանջները, այն է` անհապաղ ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սարգիս Գևորգյանին եւ պատասխանատվության ենթարկել ակտիվիստների ու նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին:

ՀԱԿ ակտիվիստները նշել են, որ շարունակաբար` ամեն ուրբաթ հավաքվելու են դատախազության առջեւ:  Ակցիան հսկել են ոստիկանները` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ:

Ի դեպ, ակցիայի ժամանակ դատախազության շենքում մարդ էր վատացել եւ շտապօգնություն էին հրավիրել: