NEWS.am-ի տեղեկություններով` թմրանյութ պահելու եւ պատրաստելու կասկածանքով  Գյումրիում բերման է ենթարկվել 3 երիտասարդ: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունը:

Oգոստոսի 10-ին ոստիկանության Գյումրի 1-ին բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկությունները իրականացնելիս թմրանյութ պահելու եւ պատրաստելու կասկածանքով Վարդ Բախ 2-րդ թաղամասի շենքերից մեկի կիսակառույցի նկուղից բերման են ենթարկել 21-ամյա Ա.Շ-ին , 20-ամյա Ա.Մ-ին եւ  նախկինում դատված 37-ամյա Հ.Բ-ին:

Նշված շինության նկուղից հայտնաբերվել եւ առգրավվել է 1.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա լցված սպիտակ գույնի նստվածքով եւ դեղին գույնի լուծույթով, դատարկ ներարկիչ, դեռոլգին դեղատեսակի դատարկ պարկուճներ: Նրանք խոստովանել են, որ իրենք թմրամոլ են եւ հայտնաբերվածը պատկանում է իրենց, որոնցով թմրամիջոց են պատրաստում: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Ա.Շ-ն, Ա.Մ-ն եւ Հ.Բ-ն ստորագրությամբ բաց են թողնվել կատարվում է հետաքննություն: