NEWS.am-ի  տեղեկություններով օգոստոսի 12-ին  Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա  Համլետ Մ-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ 27-ամյա Ա. Հ-ի  հետ եւ ձեռքի հարվածով կնոջը պատճառել է ֆիզիկական ցավ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության Շիրակի բաժնից:

Հարկ է նկատել, որ տղայի արարքի մասին հաղորդումը տվել է 27-ամյա Ա. Հ-ի  սկեսուրը եւ հարսին փրկել տղայի ճիրաններից: Ամուսինը ստորագրությամբ ազատ է արձակվել: Կատարվում է  հետաքննություն: NEWS.am-ի  տեղեկություններով` 30-ամյա  Համլետ Մ-ն նախկինում դատված է եղել: