Օգոստոսի 11-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Մ. Վ.-ից Լոռոիի մարզի դատախազին ստացվել է հաղորդում այն մասին, որ ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ`վախեցնելով ու բռնություն կիրառելով իր նկատմամբ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Ասատրյանը նշեց, որ դիմումն ուղարկվել է ոստիկանության Վանաձորի բաժին դիմումում նշված փաստերը ստուգելու եւ նյութեր նախապատրաստելու համար:
Դատախազի փոխանցմամբ ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը հետախուզման մեջ չի գտնվում, քանի որ նրա մեղքը դեռ ապացուցված չէ եւ մեղադրանք դեռեւս չի առաջադրվել:
Նշենք, որ Արամ Համբարյանը ՎՊՄԻ-ում դասավանդում է արվեստի ամբիոնում:
Ըստ մամուլի հրապարակումների, դասախոսը նման քայլ ուսանողուհու հանդեպ արդեն երկրորդ անգամն է անում: Փորձեցինք մանրամասններ ճշտել անձամբ ինստիտուտից, սակայն անցակետում հայտնեցին, որ բոլորն արձակուրդում են:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























