Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան Թումանյան քաղաքի Թբիլիսյան  խճուղում բախվել է «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի:

Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ  ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով  4 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Երկու դեպքում էլ կատարվում է քննություն: