Օգոստոսի 15-ին, ժամը 13:36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր-Նորքի վարչական շրջանի 8-րդ զանգվածի թիվ 2 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 11-ամյա Իննա Շիրինյանի մատները մնացել են ոչ գործարանային արտադրության մսաղացի մեջ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ անհրաժեշտ է եղել բուժօգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Ժամը 13:54-ին «1-03» ծառայության աշխատակիցները, փրկարարների ուղեկցությամբ, տուժածին տեղափոխել են «Սբ. Գրիգոր լուսավորիչ» ԲԿ, այնուհետեւ՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի միկրոխիրուրգիայի բաժանմունք:

Փրկարարները վիրահատարանում մասնատել են մսաղացի կաղապարը, ազատել տուժածի ձեռքը: