Օգոստոսի 17-ին, ժամը 03.07-ին, հերթական կանչից վերադառնալու ճանապարհին, հրշեջ-փրկարարները նկատել են 62-ամյա Կ. Հովհաննիսյանին, որը միացնելով խանութի էլեկտրական հոսանքը, հոսանքահարվել է:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել Արմավիրի բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է: