Օգոստոսի 16-ին, ժամը 09.00-ին, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գրիբոյեդով փողոցի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 16-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց եւ Խանջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 16-ին, ժամը 21.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























