Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հանրապետության տարածքում` օգոստոսի 21-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օգոստոսի 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արեւելյան հատվածում կլինի 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 21-ին կնվազի 3-4, արեւելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով:
Երեւանում օգոստոսի 21-ին գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օգոստոսի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:




























