Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանի Բաղլար եւ Զորգեչիդ գյուղերի մոտ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները հարձակում են գործել ճանապարհով անցնող զինվորական ավտոշարասյան դեմ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, PKK-ի զինյալները նախ հեռակառավարման միջոցով պայթեցրել են ճանապարհին տեղադրված ականները, որից հետո կրակահերթի տակ պահել շարասյունը։
Հաքքարիի նահանգապետարանի կողմից տարածած հայտարարության մեջ նշվել է, թե օգոստոսի 22-ին PKK-ի զինյալների հետ բախման հետեւանքով սպանվել է 5 թուրք զինվորական, վիրավորվել՝ 7-ը։ Հայտարարության մեջ շեշտվել է, թե ավելի ուշ իրականացված գործողությունների արդյունքում վնասազերծվել են 16 քուրդ զինյալներ։




























