Հայաստանում անկախության հռչակագրի ընդունումից հետո դանդաղ, կրիայի քայլերով, բայց ինչ-որ չափով իրականություն դարձան հռչակագրում նշված նպատակները: Այս մասին այսօր օգոստոսի 23-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը խոսելով  22 տարիների ձեռքբերումների մասին:

Նրա խոսքով, անկախության հռչակագրում տեղ գտած դրույթները իրականացան այնքանով, որքանով ժողովուրդն էր պատրաստ եւ, որքանով ժողովրդի կամքը իրականացնող իշխանությունն էր պատրաստ:

«Ինչ էր նշանակում Մոսկվայի 1921 թ-ի մարտի 26-ի պայմանագիրը: Ռուսաստանը եւ Թուրքիան իրար հետ պայմանագիր էին կնքում Հայաստանի վերաբերյալ, ինչը միջազգային պայմանագրով անթույլատրելի էր: Եվ այդ առումով էր, որ Հայաստանը կորցրել էր իր անկախությունը: Այդ ուղղությամբ բոլորս էլ գիտենք, որ ոչ մի քայլ չարվեց, որ 90-ական թվականներին, ոչ հետագայում: Այդ տեսակետից մեր անկախության հռչակագրի կարեւորագույն պահանջներից մեկը իրականություն չի դարձել»,- նկատեց Պարույր Հայրիկյանը:

Բայցեւայնպես, նա նշեց, որ մեր ազգային-քաղաքական կյանքի տեսակետից հռչակագիրը մեծ երեւույթ է, որը ի վերջո վերացրեց անջրպետը հիվանդագին եւ առողջ մտածողության տեր մարդկանց միջեւ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի