Հաշվի առնելով հանրապետության առանձին վայրերում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կերի կուտակման գործում առաջացած որոշակի դժվարությունները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանձարարել է «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ին եւ վերջինիս կազմի մեջ մտնող բոլոր անտառտնտեսություններին , թույլատրել գյուղացիական տնտեսություններին առանց սահմանափակումների, խոչընդոտների եւ անվճար՝ հավաքել եւ անտառներից դուրս հանել այնտեղ գտնվող խոտը: Այդ մասին հայտնում են ԳՆ լրատվական ծառայությունից:

Հրդեհներից խուսափելու եւ անտառների պահպանության ապահովման համար, նախարարությունը խնդրում է բոլոր համայնքապետերին՝ խստիվ հետեւել հակահրդեհային կանոնների պահանջների պահպանմանը: