Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանը հայտարարություն է տարածել` թիվ 30 ԸԸՀ նախագահին մեղադրելով կողմնակալության մեջ:
Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբի հայտարարության մեջ ասվում է.
«Հանդես եմ գալիս հայտարարությամբ առ այն, որ ԿԸՀ-ի որոշմամբ թիվ 30 ԸԸՀ-ի անդամ է նշանակվել, իսկ այնուհետեւ ԸԸՀ-ի նախագահ է ընտրվել Տիգրան Արբակի Պապանյանը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ: Հարկ եմ համարում նաեւ նշել, որ պարոն Պապանյանը Վանաձորի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Դարբինյանի հետ գտնվում է բարեկամական կապի մեջ (քրոջ ամուսինն է): Մատնանշելով այս փաստը եւ ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` մեջբերում եմ. «Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ եւ չի ներկայացնում իրեն նշանակողին» եւ 46-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով.«Ընտրական հանաձնաժողովի որոշումները, գործողությունները կամ անգործությունը կարող է բողաքարկել յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը»:
Գտնում եմ, որ պարոն Պապանյանի նախընտրական գործունեությունը, որպես ԸԸՀ-ի նախագահ, կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ եւ անաչառ ընթացքի վրա` կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները:
Ելնելով վերը նշվածից` դիմել եմ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին վերանայել վերջինիս նշանակման որոշումը եւ միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ»:




























