ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը հրաժարական է տվել: Այս  մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

«Արա Տեր-Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այն հարգվել է, այսօր արդեն կա ազատման հրամանը»,- ասաց նա:

Նշենք, որ այդ պաշտոնը քաղծառայողական է, հետեւաբար` մրցույթ պետք է հայտարարվի եւ ընտրվի նոր պետ: