Ստամբուլի Աթաշեհիր թաղամասում երիտասարդ աղջիկը, ով եղել է 6 ամսական հղի, չծնված երեխային սպանելու համար ատրճանակով կրակել է իր որովայնին՝ ծանր վիրավորված տեղափոխվելով հիվանդանոց։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Է.Բ.-ն ինտերնետով ծանոթացել է Չաթալջայում ապրող Լատիֆի հետ, որի հետ սկսել է ինտիմ կապի մեջ մտնել։ Է.Բ.-ն երեխայի հորը հայտնել է իր հղի լինելու մասին, սակայն հայրը՝ Լատիֆը լքել է նրան։ Աղջիկը չի կարողացել տանել Լիֆի արարքը եւ դեռեւս չծնված երեխայի կյանքին վերջ տալու համար ատրճանակով կրակել է իր որովայնին։
Հիվանդանոցում հայտնի է դարձել, որ երեխան ատրճանակի կրակոցից որովայնում մահացել է։ Սպասվում է, որ Է.Բ.-ն սպանություն կատարելու մեղադրանքով կանգնելու է դատարանի առաջ։


























