Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի գործունեությունը վերջին 3 տշարիների ընթացքում ավելի մեծ ծավալներ է ստացել շնորհիվ հիմնադրամի եւ Մշակույթի նախարարության միջեւ կնքած պայմանագրերի, որոնք վերաբերում են հայկական հուշարձանների վավերագրմանը Հայաստանի սահմաններից դուրս: Այս մասին այսօր` օգոստոսի 30–ին հրավիրված ասուլիսին ասաց հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով, այլ ծրագրեր եւս իրականացվում են: Օրինակ, հանդեսներ են հրատարակվում:  Դրանցից է 3 տարի հրատարակվող  «Վարձք» հանդեսը: Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ «Վարձքի» 4-րդ համարն էլ լույս կտեսնի:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի