Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցի թիվ 6 շենքի 57-րդ բնակարանում տարեց կինը ընկել է հատակին եւ վնասել է ձեռքը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 1-ին ժամը 05.02-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, պարզվել է, որ կնոջը հատակից բարձրացնելու համար անհարժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ֊-փրկարարները 74-ամյա Ինա Սահրադյանին բարձրացրել են հատակից եւ տեղափոխել անկողին:


























