Երեւանի Մանթաշյան փողոցի թիվ 26 շենքու հրդեհ է բռնկվել: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է այսօր` սեպտեմբերի 1-ին, ժամը 13.48-ին: Ինչպես ԱԻՆ-ից հայտնեցին NEWS.am-ին, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւանի Գ. Նժդեհի փողոցի 12-րդ շենքի թիվ 43 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.15-ին, մարվել` 14.23-ին: Այրվել է բնակարանի ննջասենյակը՝ գույքով (18 քմ):


























