Թուրքիայի Իզմիրի նահանգի գյուղերից մեկում ծնված ուլի գլուխը նման է մարդու գլխի։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ հիշյալ գյուղի անասնաբույժը հայտնել է, որ անկենդան վիճակում ծնված ուլի գլուխը եւ դեմքը մարդ են հիշեցնում։ Անասնաբույժը նշել է, որ իրենք շատ են զարմացել եւ նույնիսկ վախեցել նման տեսարանի հանդիպելով։