Խարդախություն կատարելու մեջ մեղադրվելու համար կալանավորվել է Վ. Մաթեւոսյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Պարզվել է, որ նա 2011թ ապրիլին 42-ամյա Վրույր Դավթյանի վստահությունը չարաշահելով, խաբեությամբ, վերջինիս անվամբ, Արմավիր քաղաքի «Բիլայն» ՓԲԸ գրասենյակից ձեւակերպել եւ վերցրել է 270.000 դրամ արժողության «Նոութբուք» համակարգիչ` խոստանալով վճարել գումարը, սակայն մինչ օրս չի վճարել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից:




























