Նշանավոր դիրիժոր Օհան Դուրյանն այսօր կդառնար 90 տարեկան: Դիրիժորի ծննդյան տարելիցի կապակցության հայ արվեստասեր հանրությունը, մշակույթի անվանի գործիչները, հարազատները կայցելեն Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծատաղանդ արվեստագետի հիշատակին:
Հիշեցնենք, որ Երեւանում սեպտեմբերի 10-ին կմեկնարկի Երեւանյան միջազգային երաժշտական VI փառատոնը, որի բացման համերգը կնվիրվի դիրիժոր Օհան Դուրյանի 90-րդ տարելիցին եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին:
Համերգային ծրագրում ընդգրկված Բեռլիոզի «Ֆանտաստիկ» սիմֆոնիան կնիրվի Օհան Դուրյանի հիշատակին, քանի որ նա հենց այս ստեղծագործությամբ է առաջին անգամ ներկայացել հայ հանդիսատեսին:





























