Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն օրերս տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով Տեր-Պողոսյանի փաստաբանի խոսքերը։

«Ըստ նրա՝ շուրջ մեկ ամիս առաջ Տեր-Պողոսյանը երկրորդ անգամ էր վիրահատվել, ինչից հետո նրա մոտ հետվիրահատական խնդիրներ են ծագել։ Թե ինչքան կմնա հիվանդանոցում, ըստ փաստաբանի, հայտնի չէ։ Հիշեցնենք, որ Տեր-Պողոսյանը տառապում է աղիքայիմ քաղցկեղով»,- գրում է «Հայկական ժամանակը»: