ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը մեկօրյա այցով ժամանել է Ադրբեջան: Այդ մասին ադրբեջանական «APA»-ին հայտնել է ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերրի Դեվիդսոնը:

Մորնինգսթարը մի շարք հանդիպումներ կանցկացնի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելով էներգետիկ հարցերը: Սպասվում է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ: ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչը տարածաշրջան է ժամանել հունվարի 12-ին՝ մասնակցելու Բաթումի էներգետիկ գագաթնաժողովին: Թբիլիսիում նա փակ հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտոնատարների հետ: Սակայն գագաթնաժողովը վերածվեց բարձր մակարդակով համաժողովի, եւ Մորնինգսթարը նրանում մասնակցություն չունեցավ եւ հունվարի 14-ին Թբիլիսիից ժամանեց Բաքու: