Նախկին պատգամավոր, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն ասել էր, որ ինքը նորից քաղաքականություն է մտնելու պատուհանից: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Երեկ Aravot.am-ը պարոն Սադոյանից ճշտեց` կոնկրետ ո՞ր պատուհանը նկատի ունի: Արդյոք այն նույն պատուհա՞նը, որ բացվեց Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան եւ Հայկ Բաբուխանյան եռյակի համար:

Պարոն Սադոյանը պատասխանեց. «Ախր, ինչի՞ եք ինձ վիրավորում: Ես չեմ հասկանում` ո՞նց կարելի է ինձ այդ դհոլ-զուռնայի հետ զուգահեռներ տանել: Ինձ այդ պատուհանը առաջարկել էին` ես չուզեցի: Նու, այդպես բացահայտ չասեցին, ասեցին` պարոն Սադոյան, ուզում ենք սատարեք, ոչ թե առաջադրվեք Ձեր կուսակցության կողմից, մենք կասենք ում կողմից, ասեցի` ես ձեր համար պատվերով ելույթ ունեցողներից չեմ»: Ըստ նրա` պատուհան ասելով նկատի է ունեցել համացանցը ու դրա միջոցով քարոզչությունը»,- գրում է «Առավոտը»: