Թունավորման նախանշաններով  «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 39 շենքի 55-րդ բնակարանի բնակչուհի` 25-ամյա Ա. Գրիգորյանը: Այս մասին ահազանագը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 9-ին, ժամը 23.18-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: