«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ջնարակապատ պանրիկի արտադրական գործառույթի արգելանքը հանվել է: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե արգելանքը հանելու համար հիմք են հանդիսացել առկա խնդիրները վերացնելուց հետո փորձնական խմբաքանակի անվտանգությունը հավաստող լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Սեպտեմբերի 27-ին վաղ ծառայությունը հայտնել էր, թե ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել էր, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող ջնարապատ պանրիկը (խմորասունկ, բորբոսասունկ) մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-Ն որոշման պահանջներին:
Ծառայությունը կոչով դիմել էր սպառողներին՝ մինչեւ խախտումները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ավարտը, պահպանել զգոնություն, ձեռք չբերել եւ չօգտագործել վերոնշյալ ապրանքները:




























