Մոտ ժամանակներս ՀՀ եւ Ռուսաստանի կառավարությունները կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ռուսական «Հայրենակիցներ» միգրացիոն ծրագրի` Հայաստանում իրագործման հետ կապված խնդրահարույց հարցերով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Ըստ ՀՀ կառավարության մեր աղբյուրի, առաջիկայում կհստակեցվի, թե աշխատանքային խումբն ինչ կազմ եւ լիազորություններ է ունենալու, որից հետո դրա մասին պաշտոնապես կհայտարարվի»,- գրում է «Հայկական ժամանակը»:





























