Պոլիպ կոչվող կարուսելի շահագործման ընթացքում անզգուշությամբ թույլ է տվել անվտանգության կանոնների խախտումներ, ինչի արդյունքում կարուսելի պտույտի ընթացքում, թիվ 8 մոդելի ուղեւորներին հաճախորդներ` Գ. Ս-նն ու Ն. Ա-ը դուրս են ընկել կարուսելից: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը երեկ` հոկտեմբերի 17-ին է իրենց մոտ ընդունվել եւ առաջիկայում կնշանակվի դատական նիստի օրը:
32-ամյա Վ.Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Պոլիպ կոչվող կարուսելի շահագործման ընթացքում անզգուշությամբ թույլ է տվել անվտանգության կանոնների խախտումներ, որի պատճառով` կարուսելի պտույտի ընթացքում, թիվ 8 մոդելի ուղեւորներին պաշտպանող, մեխանիկական փականների միջոցով ամրացվող ամրագոտի-բռնակաձողը բացվել եւ հաճախորդներ` Գ. Ս-նն ու Ն. Ա-ը դուրս են ընկել կարուսելից, որի հետեւանքով Ն.Ա-ը ստացել է առողջության միջին ծանրության վնասվածք: Քրեական գործ է հարուցվել 121 հոդվածի 1-ին մասով` անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:



























