22-ամյա շարքային զինծառայող Կ.Մ-ն ինքնակամ լքել է զորամասը եւ զբաղվել գողությամբ: Լոռու մարզի ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
Կ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի շարքային զինվոր, ինքնակամ լքել է զորամասը եւ մեկնել Մեծավան գյուղ: 8 օր անց բերման է ենթարկվել Տաշիրի ոստիկանության կողմից: Բացի այդ գտնվելով իրենց գյուղում` ապօրինի մուտք է գործել Հ. Խ-ի առանձնատուն եւ գաղտնի հափշտակել 50 հազար դրամանոց բջջային հեռախոսը եւ 92 հազար դրամ արժողության ոսկյա զարդերը: Քրեական գործ է հարուցվել 361 հոդվածի 1-ին մասով` զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամաuը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպեu նաեւ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը 3 oրից ավելի, բայց մեկ ամuից ոչ ավելի տեւողությամբ, ինչպեu նաեւ 3 ամuվա ընթացքում 3 եւ ավելի անգամ մինչեւ 3 oր տեւողությամբ:
Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիu ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով` գողություն պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, բնակարան ապօրինի մուտք գործելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորում: Գործը վարույթ է ընդունվել հոկտեմբերի 22-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


























