«Շաբաթ օրը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Աղվերանում կազմակերպված սեմինարի ժամանակ սենսացիոն բացահայտում է արել` պատասխանելով մի հարցի, որը արդեն երկու ամիս է, ինչ տանջում է հայ հանրությանը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Սերժ Սարգսյանի` առողջապահության ոլորտին առնչվող խորհրդակցության ժամանակ շոշափված թեմաները հիշեցնելով, մեր թղթակիցը հարցրել է նախարարին. «Ի՞նչն է պատճառը, ըստ ձեզ, որ Ս. Սարգսյանը դրա մասին խոսում է միայն հիմա»: «Բայց դրա մասին կարծեմ թե ինքը միշտ էլ մտածել է»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ նշված խորհրդակցության ժամանակ Ս. Սարգսյանը խոսում էր այն մասին, որ բուժհիմնարկները դեղերը ձեռք են բերում շուկայականից մի քանի անգամ թանկ, եւ ընդհանրապես` առողջապահության ոլորտում առկա վիճակը խայտառակ որակեց»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























