Անորակ, օտարահունչ եւ լսարանի վրա բացասաբար ազդող գովազդների պակաս հայկական հեռուստաեթերը եւ ընդհանրապես լրատվամիջոցները չունեն։ Այդ մասին գրում է «Ազգ» թերթը։
«Իսկ ինչն էլ որ դուրս է մնում լրատվամիջոցների ձեւաչափից, հայտնվում է փողոցում՝ պաստառների կամ գովազդային այլ հնարների միջոցով՝ երբեմն ռուսերենի, անգլերենի ու հայերենի համադրությամբ, անգրագետ համադրությամբ, ինչը գովազդը վերածում է գռեհկության, ու հաճախ իր բուն նպատակին ծառայելու փոխարեն գովազդը քարոզում է փողոցային բառապաշար ու հենց այդ բառապաշարով դաստիարակում ժարգոնային հայերենը սպունգի պես վերցնող ու գործածող այսօրվա դպրոցահասակներին»,- գրում է «Ազգը»:





























