Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը եւ Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը կծանոթանան Կրասնոդարի երկրամասի ՆԳ գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային տեսչության ՆԳ Ազով-Սեւծովյան վարչության աշխատանքներին: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այցելության շրջանակներում Նուրգալիեւն ու Սարգսյանը կշրջեն Ազով-սեւծովյան վարչության շենքում, կծանոթանան «Ռոզիսկ-մագիստրալ» համալիրի տեխնիկական աշխատանքների հնարավորություններին: Դրա օգնությամբ ուղեւորների հոսքի շուրջօրյա մոնիտորինգ է իրականացվում, ինչպես նաեւ ուղիղ տեսադիտում է իրականացվում երկաթգծի Կրասնոդար-1 եւ Սոչի կայարաններից:

Նախատեսվում է, որ հուլիսի 23-ին Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի շրջանում տեղի կունենա Ռուսաստանի եւ Հայաստանի ներքին գործերի համատեղ կոլեգիայի նիստ: