Հունվարի 28-ին երեկոյան ժամը 18-ին Ադրբեջանի զինվորական զորամասերից մեկում, անհայտ պատճառներով, երկու զինծառայողներ ավտոմատներից կրակ են բացել իրենց ծառայակիցների վրա, որի արդյունքում 4 հոգի սպանվել են, եւս երկուսը՝ վիրավորվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, ր այդ դեպքից հետո կրակ բացած զինվորները ինքնասպան են եղել: Ամենայն հավանականությամբ, այստեղ գործ ունենք ոչ կանոնադրական հարաբերությունների հետ, ինչը Ադրբեջանի զինված ուժերում եզակի չէ:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել եւ հետաքննություն է սկսվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստանում է, որ հասարակությունը մանրամասն կտեղեկանա հետաքննության մասին: