Հայայստանը մոտ 45 հազ. դոլար կվճարի՝ Եվրադատարանում նոյեմբերի 6-ին պարտված «Վահանյանն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով: ՀՀ կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 27-ին որոշում կայացրեց վճարել 75 հազար եվրո՝ նվազեցրած 32 հազ. ԱՄՆ դոլարով եւ 8 մլն դրամով (մնացորդը կազմում է մոտ 45 հազ. դոլար):

Գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության արտաբյուջետային հաշվից:

Նշենք, որ հայցը վերաբերել է 2004 եւ 2005 թ.թ. կառուցապատումների ժամանակ ծագած վեճին (կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչած շենքերի սեփականատերերին արդարացի փոխհատուցում չի տրամադրել):