Թուրքիայի Բուրդուր քաղաքում տեղադրված անվտանգության տեսախցիկները ֆիքսել են տեղի ունեցած ավտովթարներն ու վրաերթերը։

Ոստիկանության կողմից լրատվամիջոցներին հանձնված տեսագրության մեջ է ավտովթարներից մեկը, որի ժամանակ մոտոցիկլետը խաչմերուկում բախվում է ավտոմեքենային, իսկ մոտոցիկլետի վարորդն ու 2 ուղեւորներն օդում պտույտ են տալիս եւ ընկնում գետին։