Ամենայն հավանականությամբ, 2013թ. «Նաիրիտ» գործարանը կունենա նոր ներդրող: Այս մասին երեկ «Ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
«Նրա փոխանցմամբ «Նաիրիտում» ներդրումային ծրագիր իրականացնելու համար 5 ընկերություններ են հայտ ներկայացրել: Բայց նախարարը չցանկացավ ասել, թե դրանք որ ընկերություններն են:
Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանը «Ժամանակի» հետ զրույցում շաբաթներ առաջ հաստատել էր, որ «Նաիրիտ» գործարանի համար հայտ է ներկայացրել նաեւ ռուսական նավթագազային «Իտերա» ընկերությունը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ 2013թ. հունվարին կամփոփվեն «Նաիրիտում» ներդրումների համար հայտ ներկայացրած ընկերությունների ծրագրերը, հետո նոր դրանք կներկայացվեն հանրությանը...»,- գրում է «Ժամանակը»։




























