Հյուսիսատլանտյան դաշինքը սկսել է «Փեթրիոթ» զենիթահրթիռային համալիրներ տեղադրել Թուրքիայում` Սիրիայի հետ սահմանին: Այդ մասին ասվում է Եվրոպայում ԱՄՆ ռազմական հրամանատարության կայքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Փեթրիոթ» համակարգերը Սիրիայի հետ սահմանին տեղադրելու որոշումը կայացվել է ՆԱՏՕ-ի կողմից դեկտեմբերի սկզբին: Նման խնդրանքով դաշինքին դիմել էին թուրքական իշխանությունները:
Սահմանին տեղադրվում է վեց զենիթահրթիռային համալիր, երկուսը ԱՄՆ-ից, երկուական` Գերմանիայից եւ Նիդեռլանդներից: Հունվարի վերջին վեց մարտկոցներն էլ սկսելու են մարտական հերթապահությունը:





























