Ադրբեջանի բանկի կորուստների մեծ մասը ռազմական չեն: Այդ մասին վկայում է ռազմական հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի 2012թ. զեկույցը:

Ինչպես տեղեկացնում է «Էխո»-ն, 2012թ-ին զոհվել է 97 զինվոր, եւս 91-ը վիրավորվել է: «Հատկանշական է, որ 97 մահացածից 77-ը մահացել են ոչ ռազմական պայմաններում: 16-ը զոհվել են հայկական կողմի կրակոցներից, երեքը ականի պայթյունից են մահացել, իսկ մեկը զոհվել է ռազմական գործողության իրականացման ժամանակ»,- նշում է թերթը՝ տվյալները մեջբերելով զեկույցից:

Ըստ այդմ՝ ոչ ռազմական պայմաններում մահացածներից ութը մահացել է դժբախտ պատահարի արդյունքում, 16-ը ճանապարհային պատահարների արդյունքում, ութը զենքի հետ անփույթ վարվելու արդյունքում, 11-ը «հաշիվներ պարզելիս», 14-ը հիվանդություններից, 19-ը ինքնասպանություն են գործել, իսկ մեկ զինվորի մահվան պատճառը մինչեւ այժմ չի պարզվել:

2013-ի սկզբից ադրբեջանական բանակում արդեն ոչ ռազմական կորուստներ են գրանցվել: 1993թ. ծնված Ռուսլան Շահբազովը զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով ծանր վիրավորել է իրենից մեկ տարի փոքր Վահիդ Աղաբալազադեին: Մեկ այլ զորամասում մահացել է 1994թ. ծնված Ջեյհուն Գուբադովը: Մահվան պատճառը չեն պարզել: