Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը երկրի գանձարան կվերադարձնի 18 միլիոն եգիպտական ֆունտ` 2,7 միլիոն դոլար: Այդպես նա պետությանը կփոխհատուցի «Ալ Ահրամ» մեդիահոլդինգից ստացած նվերների արժեքը: Թե ինչ նվերների մասին է խոսքը, չի հաղորդվում: Նման որոշում է կայացրել Եգիպտոսի գլխավոր դատախազությունը:

Եգիպտոսի նախկին նախագահի ընտանիքը գումարը պետք է վճարի երկու օրվա ընթացքում: Փոխարենը փաստաբանները պահանջում են Հոսնի Մուբարաքի գործի քննության դադարեցում, գրում է lenta.ru-ն:

Հունվարի 13-ին Եգիպտոսի  Վճռաբեկ դատարանը բավարարել է նախկին նախագահի գործի վերանայման միջնորդությունը: Դեռեւս հայտնի չէ`երբ տեղի կունենան նոր լսումները:

1981թ.-ից Եգիպտոսի նախագահ դարձած Հոսնի Մուբարաքը 2011թ. սկզբին ցմահ բանտարկության էր դատապարտվել իր վարչակարգի տապալման դեմ հանդես եկող  ընդդիմության բողոքի ցույցը բռնի ցրելուն մասնակցելու համար: