ՀՀԿ-ում շատ անհանգիստ են, քանի որ նպատակ են դրել, որ ընտրությունները անցնեն ոչ միայն հանգիստ, այլեւ արդյունավետ: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե ով է ըստ նրա ամենմրցունակ թեկնածուն, Սահակյանն ասաց, որ դա ճաշակի հարց չի, որ ինքը ասի, այլ դա ժողովրդի որոշելիքն է: Նրա խոսքով, ՀՀԿ-ում շատ անհանգիստ մթնոլորտ է, քանի, որ անում են ամեն ինչ, որ ընտրությունները անցնեն, ոչ միայն հանգիստ, այլեւ արդյունավետ` բաց, թափանցիկ:

 Լրագրողի հարցին` արդյոք նա էլ «Լեքսուս» մակնիշի մեքենա ունի, Սահակյանը պատասխանեց, թե երազում է «Լեքսուս» ունենալու մասին եւ ավելացրեց, որ որոշ ժամանակ անց չի բացառվում, որ կունենա:

Գալուստ Սահակյանը նաեւ չի կարծում,թ ե Սերժ Սարգսյանը բանավեճի կմասնակցի. «Դա պետք է ժողովուրդը որոշի: Բայց ես այդ քաշի գործիչ դեռ չեմ տեսնում»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:

Ի դեպ, Գաալուստ Սահակյանը նշեց, որ ընտրություններից հետո փոփխություններ կլինեն, բայց թե ինչ աստիճանի, ժամանակը ցույց կտա: ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ իրենք մտադիր չեն ընդդիմությունը իսպառ վերցնել Հայաստանում, քանի որ, ցավոք սրտի, Հայաստանում ընդդիմության կարիքը կա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am