Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը հոռետեսորեն է վերաբերվում Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու գաղափարին: Այդ մասին Նորբերթ Լամմերթն ասել է մարտի 7-ին` ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կենտրոնում պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը:

«Թեեւ Թուրքիայի հետ բանակցությունների երկար պատմությանը, ես անձամբ բավական հոռետես եմ այդ հարցում` արդյոք արժի՞, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին»,- ընդգծել է Բունդեսթագի նախագահը:

Թեեւ որոշ պատճառների առկայությանը` Նորբերթ Լամմերթն առանձնացրել է երկու ասպեկտ: Առաջինը, եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ, գործանակում դա նշանակում է, որ ԵՄ-ն բաց է առնվազն 15 երկրների համար: «Ես չեմ կարող լուրջ պատճառ բերել, թե ինչու ԵՄ-ն պետք է մերժի այդ երկրներին, եթե Թուրքիան դառնում է Եվրամիության անդամ: Այդ համատեքստում ավելի լավ է մենք խուսափենք նման որոշումից»,- ասել է նա:

Երկրորդ խնդիրն այն է, արդյոք ողջամիտ եւ ոչ ռիսկային է միություն կազմել տարբեր մշակույթների կրող երկրների հետ: «Ես մեծ հարգանքով եմ վերաբերում համաշխարհային մշակույթներին: Հենց այդ մեծ հարգանքի պատճառով էլ ես պատրանքներ չունեմ»,- ասել է Լամմերթը եւ հավելել, թե Եվրամիությունը ստեղծվել է ընդհանուրև արժեքների հիման վրա: