Եգիպտոսում ազատել են չորս օր առաջ Սինայի թերակղզում բեդվինների կողմից առեւանգված զբոսաշրջիկներին: Առեւանգողները եգիպտական իշխանություններից պահանջել են բանտից ազատել իրենց հարազատներին:
Հիշեցնենք, մարտի 22-ին բեդվինները պատանդ էին վերցրել 34-ամյա իսրայելցի արաբին եւ Նորվեգիայի 32- ամյա հպատակին: Նրանց ազատման բանակցություններին մասնակցել են տեղի ցեղախմբերի շեյխերը, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հայտնի է, որ բեդվինները համաձայնել էին ազատել պատանդներին, երբ իրավապահները խոստացել էին վերանայել նրանց հարազատնռրի գործերը:
Հեղափոխությունից հետո բանակն ու ոստիկանությունն ի զորու չեղան ապահովել Սինայի թերակղզում անվտանգությունը: Անպատժելիություն զգալով՝ բեդվինները ավելի հաճախ են կառավարության հետ խնդիրները փորձում լուծել ապօրինի միջոցներով:




























