Չինաստանի փոխարտգործնախարար Զայ Ջունը ցանկանում է, որ հուլիսի 5-ի Սինցզանի դեպքերը չեն անդրադառնա Թուրքիա-Չինաստան հարաբերությունների վրա: Այս մասին հաղորդում է թուրքական «Milliyet» թերթը:

Չինաստանի փոխարտգործնախարարը թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննադատել է Թուրքիային, քանի որ Սինցզանում տեղի ունեցածը Թուրքիան որակել էր «ցեղասպանություն»: Չին պաշտոնյան հույս է հայտնել, որ լրատվական միջոցները կօգնեն վերականգնելու սառած չին-թուրքական հարաբերությունները: Նա հիշեցրել է, որ ույգուրների կին առաջնորդ Ռաբիա Քադերը պառակտիչ քաղաքականություն է վարում: Չին փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ ինչպես նախկինում այնպես էլ հետագայում, թուրքական իշխանությունները Ռաբիա Քադերին Թուրքիայի մուտքի թույլտվություն չեն տա:

NEWS.am-ը հիշեցնում է, որ այս տարվա հուլիսի 5-ին Չինաստանի Սինցզանի ույգուրական ինքնավար հանրապետության վարչական կենտրոն Ուռումչիում ույգուրների եւ չինական ոստիկանության միջեւ բախումների արդյունքում մահացել է մոտ 200 ույգուր:

Իր հերթին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Ուռումչիի դեպքերը «ցեղասպանություն» են: Ինչպես նաեւ հայտնել, որ եթե ույգուրների առաջնորդ Ռաբիա Քադերը ցանկանա Թուրքիա գալ, մուտքի թույլտվություն անպայման կտան: