NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրք քաղաքական վերլուծաբան եւ հեռուստահաղորդավար Ջեյլան Օզբուդաքի հոդվածը, որը տպագրվել է «Al Arabiya» կայքում:

Սերբիայի եւ Կոսովոյի նկատմամբ դրական գործընթացիցի հետո նախորդ շաբաթ մեկ այլ ոչ պակաս ուրախալի իրադարձություն աննկատ է մնացել լրատվամիջոցների մեծամասնության կողմից:

Նախորդ շաբաթ Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը հետուստատեսային հարցազրույց է տվել  եւ պատասխանել հարցին, թե «ի՞նչ է նշանակում թուրքահայերի համար կրթությունը Հայաստանում»:

Նա պատասխանել է. «Հայաստանը հայրն է, իսկ Թուրքիան՝ մայրը, որովհետեւ Հայաստանը մենք համարում ենք հայրենիք, իսկ Թուրքիան՝ մայր հայրենիք: Մենք՝ հայերս, մոր եւ հոր կողմից լքված երեխաների ենք նման, որ պայքարում են: Երկուսը պայքարում են, իսկ մենք լալիս ենք: Եվ մենք անհամբերությամբ սպասում ենք մեր ծնողների հաշտությանը, կարեւոր չէ, ինչ պայմաններում: Մենք սպասում ենք, որ նրանք գրկեն իրար»:

Հայ եւ թուրք ժողովուրդները մերժում են մշտական դատապարտման եւ փոխադարձ մեղադրանքների ուղին եւ կողմ են խաղաղությանը, լուսավոր օրվան ուղղված հարգանքին եւ համագործակցությանը: «Երբ մենք նայում ենք մեր ընդհանուր պատմությանը, մենք գտնում ենք եղբայրություն եւ վստահություն, որոնք մենք այսօր փնտրում ենք մեր անցյալում: Շատ օսմանյան սուլթանների օրոք հայերը ծառայել են որպես նախարարներ, խորհրդականներ եւ խորհրդարանի անդամներ: Հայ գեներալները գլխավորել են օսմանյան բանակները:

Ինչպես է դա մեզ օգնում ճշգրիտ գնահատել տարածաշրջանի բնույթը, հետո այն  ինտեգրել աշխարհիկ եւ ժողովրդավարական համակարգերին: Հասարակական կարծիքը միատարր չէ, յուրաքանչյուր մարդ առանձին ձայն է  մարդկության երգչախմբի մեջ: Մեզնից շատերը թանկ են գնահատում երկար եւ երջանիկ ապրելու ցանկությունը` լավ հարաբերություններ ունենալով Աստծո հետ: Ուստի մենք տեսնում ենք, որ մարդիկ ոչ միշտ են համաձայն քաղաքական գործիչների հետ  եւ իրենց կրոնական առաջնորդների կարծիքը թանկ են համարում:  

Մերձավոր Արեւելքի շատ վայրերում մզկիթները լի են  ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, իսկ ողջ համայնքը ուշադիր լսում է իմամին: Իսրայելում հավատացյալ հրեաների համար Սինեդրիոնի դատարանի կողմից հրապարակվող հռչակագրերը հրամանի են հավասար: Հայ քրիստոնյաների համար  կաթողիկոսի կարծիքը  որպես խորհուրդ է ընկալվում, եւ նրանք վստահում են կաթողիկոսին: Նույն ձեւով հասարակակն կարծիքի մահմեդական լիդերները լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ներով:  Թուրքերի մեծ մասն իրենց կրոնական առաջնորդներին են դիմում` անգամ Քրդական բանվորական կուսակցության հետ բանակցությունների հարցում խորհրդի համար:

Իսկապես,  անգամ աշխարհիկ հեռուստաալիքներով հաճախակի կարելի է տեսնել կրոնական գործիչների եւ տոհմական առաջնորդների: Կրոնական աշխարհընկալման գերակայությունը սոցիալական տրամադրությունների վրա ակնհայտ ցույց է տալիս այդ տարածաշրջանում մարդկանց կրոնական կողմնորոշումը:

Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան՝ Մերձավոր Արեւելքում խնդիրները լուծելու փորձերում միշտ միեւնույն սխալներն են գործել՝ անտեսելով կրոնական ասպեկտները, այդ հողերի եւ մարդկանց բուն էությունը, որոնք այդ արժեքների կրողն են։ Դա միշտ փակուղի է մտցրել նրանց։ Բազմաթիվ վերլուծաբանների համար արդեն սովորական է դարձել խոսել այն մասին, որ սովորական դիվանագիտական քայլերն այլեւս չեն գործում տարածաշրջանում։ Նոր մարդիկ, ովքեր չեն համապատասխանում արեւմտյան աշխարհի ստանդարտներին, որպես այդ երկրների կառավարիչներ գտնվում են իրենց կարյերայի գագաթնակետին՝Թունիսից մինչեւ Եգիպտոս, Թուրքիա եւ ավելի հեռու։ Ժամանակն է, որ մեր արեւմտյան բարեկամները հասկանան, որ արեւմտյան արժեհամակարգը հիմքում ունենալով եւ այդ կերպ Մերձավոր Արեւելքին վերաբերելով եւ կարծելով, որ բոլոր հասարակությունները միեւնույն մոտեցումն են պահանջում, ոչ միայն սխալ է, այլեւ ոչ արդյունավետ։ Իրաքում եւ Աֆղանստանում «ժողովրդավարության առաջխաղացման» անհաջողությունը վկայում է այդ մասին։ Մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց ներդորւմն ունենալ տարածաշրջանի խաղաղ գործընթացներում, պետք է ներառեն կրոնական եւ ինտելեկտուալ առաջնորդներին, ովքեր իրենց համայնքների ձայնը բարձրաձայնողներն են։ Քարտուղար Քերրին կարող է նոր ազդակ հաղորդել արաբա-իսրայելական խաղաղությանը, եթե մի սեղանի շուրջ հավաքի հրեա, մահմեդական եւ քրիստոնյա կրոնական առաջնորդներին։ Սակայն արդյոք նա կգնա այդ քայլին։