Հռոմի ոստիկանությունը ձերբակալել է Հռոմի նախկին Պապ Հովհաննես Պողոս II-ի նմանակին, ով վաստակել է զբոսաշրջիկների հետ լուսանկարվելով։ 55-ամյա սլովակը բավականին նման է նախկին Պապին։ Նա հաստատվել է Կոլիզեյից ոչ հետու եւ արդեն մի քանի շաբաթ «կեցվածք է ընդունում» «գլադիատորների» եւ պատմական այլ կերպարների հետ։ Աթոռին նստած՝ նա Աստվածաշունչ է կարդացել՝ բոլոր ցանկացողներին առաջարկելով կադր անել։
Նրան ձերբակալել են ուրիշի տիտղոսն ապօրինի յուրացնելու համար, ինչը իտալական օերնսդրությամբ խախտում է համարվում։ Ներկայումս նրան ազատ են արձակել, սակայն նա պետք է 154- 929 եվրո տուգանք վճարի։




























