Վերջին տարիների ընթացքում Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել տեղի ինքնակառավարման մարմինների զարգացման հարցում: Այս մասին հունիսի 18-ին Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽ տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաան:
Շտաայի խոսքով` Կոնգրեսը մոնիթորինգ է անցկացրել տեղի ինքնակառավարման մարմինների ոլորտում, որի արդյունքներն ավելի ուշ կնեկայացվեն: Նա նաեւ ընդգծել է, որ Կոնգրեսի նպատակը Հայաստանին ՏԻՄ զարգացման եւ ամրապնդման ոլորտում աջակցություն ապահովելն է:
Ընդգծենք, որ այսօր Երեւանում անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստ: Բյուրոյի նիստի օրակարգային հարցերի թվում է Ստրասբուրգում կայանալիք Կոնգրեսի 25-րդ նստաշրջանի օրակարգի ձեւավորումը: Իսկ հունիսի 19-ին Երեւանում կկայանա միջազգային համաժողով` «Ներկայացուցչական ժողովրդավարություն տեղական մակարդակում» թեմայով:




























