Հունգարիայի դատախազզությունը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել 98-ամյա Լասլո Չիժիկ-Չատարիին` Երկրորդ համաշխարհայինի տարիներին կատարած ռազմական հանցագործությունների համար: Նացիստն ամենաորոնվող հանցագործների ցուցակում է:

Նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է նախորդ ամառ Բուդապեշտում: Հաշվի առնելով նրա տարիքը` հունգարական դատարանը նրան տնային կալանքի է դատապարտել:

Ինչպես գրում է «Ուտրո.Ռու-ն», Երկրորդ համաշխարհայինի տարիներին Չիժիկ-Չատարին ոստիկանապետ է աշխատել հունգարական Կասսա քաղաքում: Սիմոն Վիզենտալի կենտրոնի տեղեկությունների համաձայն, 1944թ նա Օսվենցիմ է ուղարկել առնվազն 15 հազար 700 հրեաների: Նրանցից ողջ է մնացել միայն 450: Նա հայտնի էր նաեւ նրանով, որ հաճույք էր ստանում կանանց մտրակով ծեծելուց:

Պատերազմի ավարտից հետո Չիժիկ-Չատարիին հաջողվել է թաքնվել:1997-ին նրան հայտնբերել են Կանադայում, որտեղ աշխատել է որպես արտ-դիլլեր: Կանադայի իշխանությունները զրկել են նրան քաղաքացիությունից եւ նախապատրաստել նրա արտահանձնման փաստաթղթերը: Սակայն նա կրկին կարողացել է փախչել, ինչից հետո նրա հետքերը 15 տարով կորել էին: